
Այսօր դերասանուհի Անջելինա Ջոլիի ծննդյան տարեդարձն է: Ջոլին նշում է իր 44-ամյակը:
- Խիզախ որոշումներ կայացրու ու սխալներ արա: Այս ամենն է, որ քեզ դարձնում է այն, ինչ կաս:
- Եթե դուրս չգաս այն արկղից, որում մեծացել ես, չես կարողանա հասկանալ, թե որքան մեծ է աշխարհը դրանից դուրս:
- Իրականում ես սիրում եմ ողջ լինելս: Սիրում եմ նաև ազատ լինել, ու երբ ազատություն չունեմ, ապա ինձ զգում եմ բանտարկված կենդանու պես: Սակայն ավելի լավ է մեռած լինեմ, քան վանդակում:
- Մարդկանց սիրելը նրանց անթերի տեսնելը չէ, այլ թերություններով հանդերձ նրանց անթերի տեսնելը:
- Եթե մարդկանց հարցնենք, կտեսնենք, որ շատերը չեն արել այն, ինչ ցանկացել են անել ողջ կյանքում: Սա ինձ ցավ է պատճառում:
- Մեկին սիրիր, հոգ տար նրա մասին մինչև վերջին շունչդ: Միասին երեխաներին մեծացրեք, լավ կյանք ունեցեք, ընկերներ եղեք, եղեք այնպիսին, ինչպիսին կաք: Ինքներդ ձեզ համար պարզեք, թե ինչ եք իսկապես սիրում ու գնացեք դրա հետևից, ինչ էլ, որ լինի:
- Մեր տարբերությունները մեր ուժն են: Անիմաստ ու միապաղաղ կլիներ կյանքը, եթե բոլորն իրար նման լինեին:
- Հետաքրքիր է, որ որտեղ էլ լինեմ, միշտ պատուհանից դուրս եմ նայում ու ուզում այլ վայրում լինել այդ պահին:
- Լուռ մի՛ մնա: Ձայնդ լսելի դարձրու: Ոգեշնչիր տղամարդկանց հաջորդ սերնդին հարգել կանանց:
- Խիզախ, ամուր ու ազատ եղիր: