
«Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի սակրավորները փետրվարի 19-ից մինչև մայիսի 30-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 33 հազար 400քմ տարածք են ականազերծել: Մարդասիրական խմբի բժիշկները վիրաբուժական բնույթի օգնություն են ցուցաբերել 394 հիվանդի, թերապևտիկ բնույթի բուժօգնություն է ստացել 801 քաղաքացի, 1354 կլինիկալաբորատոր հետազոտություն է իրականացվել: Բուժօգնություն ստացած քաղաքացիների թվում շատ են երեխաները: Սիրիայի բնակիչները պարբերաբար երախտագիտություն են հայտնում հայ մասնագետներին՝ կարևոր առաքելության համար՝ այն որակելով եղբայրական աջակցություն: Մարդասիրական առաքելությունը շարունակվում է»,–ասված է «Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ»-ի ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ: