Ուշագրավ դեպք՝ ՊԲ զորամասում. սպան 11 մարտական մեքենաներից հանել է բենզինը և բաքի մեջ ջուր լցրել.

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ Հայաստանի Հանրապետության իրավապահներն օրերս ուշագրավ դեպք են բացահայտել ՊԲ զորամասերից մեկում:Մասնավորապես իրավապահները ՊԲ զորամասերից մեկում ստուգումներ են իրականացրել ու բացահայտել, որ այդ զորամասի սպան 11 մարտական մեքենաներից հանել է բենզինը և բաքի մեջ ջուր լցրել: Ավելին՝ իրավապահները պարզել են, որ այդ ամենի հետևանքով 11 մարտական մեքենաներ տեխնիկական խնդիրների առաջ են կանգնել, և որոշում է կայացվել դրանք չշահագործել:Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեից հաստատեցին կատարվածի մասին մեր տեղեկությունները՝ հայտնելով, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ գողության հատկանիշներով: Քննությունը շարունակվում է»: