Հինգ ամիս անց Համազգային թատրոնի անձնակազմը վերջնակ որոշմամաբ տնօրեն ընտրեցին դերասան Արման Նավասարդյանին։ Citylife.am-ի հետ զրույցում Արմանն ասաց, որ չի երազել այս պաշտոնի մասին, բայց այս պարագայում ամենաճիշտ որոշումը թերևս սա էր։
<< Նախ ասեմ, որ լուրջ մրձակցություն չկար, իսկ եթե անկեղծ ասեմ, ես երբեք չեմ երազել տնօրեն դառնալու մասին, ոչ էլ հիմա երազում եմ տնօրեն մնալ։ Պարզապես այնպես ստացվեց, որ երևի թե այս պարագայում սա ամենաճիշտ տարբերակն էր։ Ժամանակավոր պաշտոնանկության ընթացքում ևս մեծ առաջընթաց ենք ունեցել, եղել է երեք ներկայացում մեծ բեմում, երկու ներկայացում փոքր դահլիճում, մասնակի վերանորոգման աշխատանքներ, հյուրախաղեր Լիբանան, Մոսկվա և այլն։ Այս ամենը հինգ ամսվա մեջ մեծ աշխատանք է։ Նույնը կլինի նաև հետագայում։ Ես կարծում եմ, որ թատրոնը մի օրգանիզմ է, որն անդաթար ստեղծագործական բռնկուն պահեր է սիրում և միշտ պետք է այդ եռանդը չկորչի։ Թատրոնը ոգևորված մարդկանց վայր է, այնտեղ միօրինակությունը տանում է դեպի լճացման>> ։
Իսկ թե ի՞նչ է սպասվում թատրոնում առաջիկայում, խաղացանկի ի՞նչ փոփոխություններ է լինելու, այս մասին ևս անդրադարձավ թատրոնի տնօրենը.
<< Առաջիկայում ունենք ևս երեք ներկայացման պրեմիերա։ Տարվա կտրվածքով սպասվում է վեց նոր պրեմիերա, որը կարծում եմ լավ ցուցանիշ է>> ։
Խոսելով մասնագիտական ոլորտից, Արմանը նշեց, որ ինչ ուզում է լինի նա երբեք չի թողնի դերասանի կարիերան։
<< Ես նախ և առաջ դերասան եմ դա թողնել չեմ կարող, բայց զբաղվածությունը շատ է խանգարում։ Դեռ լուրջ առաջարկներ չեն եղել, սակայն, եթե լինեն անպայման կնդունեմ և կզբաղվեմ մասնագիտական աշխատանքով>> ։
Զրույցն ակամայից գնաց դեպի կինո֊թատրոն աշխարհ, որը շատ հոգեհարազատ էր Արմանին։
<< Թատրոնում ինձ համար ամենահաճելի պահը ոչ ծափահարություններն են, ոչ էլ ծաղիկները, այլ այն է, երբ մի պահ դաթար ես տալիս և լսում ես հանդիսատեսի շնչառությունը, դրանից այն կողմ աշխարհ չկա։ Թատրոնը և կինոն շատ տարբեր են, դերասաններ կան, որ թատրոնում շատ լավ են խաղում, կինոյում՝ ոչ, կամ հակառակը։ Իհարկե կան դերասաններ, որոնց մոտ երկուսն էլ ստացվում է։ Վերջին հաշվով կինոն կարող է լինել առանց դերասանի, իսկ թատրոնում առանց դերասանի անհնար է։ Կինոյում դերասանն ուղղակի միջոց է, իսկ թատրոնում՝ Աստված։ Առհասարակ դերասանը երեխա է, խաղալիքը ձեռքից վերցրիր կլացի, դերը ձեռքից վերցրիր կլացի։ Եկե՛ք թատրոն, սա ուրիշ աշխարհ է>> ։
Հարցազրույցը՝ Հասմիկ Գասպարյանի \Citylife.am/