![uNyxts3jovVfoEc0Kqa1](https://citylife.am/wp-content/uploads/2019/05/uNyxts3jovVfoEc0Kqa1-678x381.jpg)
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ԱԺ պատգամավորների մեկ քառորդի պահանջով ստեղծվել է Քննիչ հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի ՀՀ Ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների, Ջրային տնտեսության ԾԻԳ-ի գործունեությունն Արարատի և Արմավիրի մարզերում:
Նա նշեց, որ քննիչ հանձնաժողովի կազմը, դրա թիվը սահմանող նախագիծը կքննարկվի հունիսի 18-ին գումարվելիք ԱԺ հերթական նիստում:
ԱԺ խոսնակաը հայտարարեց նաև 2016-ին ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին։
Նա նշեց, որ հանձնաժողովը կստեղծվի ԱԺ 47 պատգամավորի ստորագրության հիման վրա, իրավունքի ուժով:
ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն, Քննիչ հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը:
Աղբյուր` Panorama.am