Մայիսի 29-ը Առողջ մարսողության համաշխարհային օրն է

Մայիսի 29-ը առողջ մարսողության համաշխարհային օրն է (World Digestive Health Day), որը սահմանվել է համաշխարհային աղեստամոքսային կազմակերպության նախաձեռնությամբ (World Gastroenterology Organisation, WGO):

Ամեն տարի կազմակերպությունը ինչ-որ աղեստամոքսային մի հիվանդություն ընտրում է որպես հիմնական թեմա՝ առողջ մարսողության համաշխարհային օրվա համար։
Գաստրոէնտերոլոգիական հիվանդությունների մեծ մասը սխալ կենսակերպի եւ սննդակարգի հետեւանք են, այդ պատճառով առողջ մարսողությանը նվիրված օրը Ձեր սննդակարգի մասին մտածելու համար շատ լավ  առիթ է։  Մասնագետները խորհուրդ են տալիս սահմանափակել արագ սննդի, գազավորված ըմպելիքների եւ ալկոհոլի օգտագործումը. սա հետագայում կօգնի խուսափել մարսողական տրակտատի մի շարք խնդիրներից եւ խնայել ժամանակ ու գումար, որոնք կարող են ծախսվել աղեստամոքսային հիվանդությունների բուժման համար։