Սարդարապատում Արամ Մանուկյանի 140–ամյակին նվիրված հուշակոթող բացվեց

 Սարդարապատում այսօր Արամ Մանուկյանի 140–ամյակին նվիրված հուշակոթող բացվեց։ Հուշակոթողի քանդակագործն Արտակ Համբարձումյանն է, ճարտարապետը` Հայկ Ասատրյանը։ Վեց մետր բարձրությամբ կարմիր տուֆից կերտված համալիրը, կառուցվել է Տորոնտոյում Հայաստանի պատվո հյուպատոս Վան Լապոյանի բարերարությամբ։

Հուշարձանը տեղադրվել է զանգաշտարակի մոտակայքում: Խորհրդանշական սիմվոլներն են սուրը, արծիվները, հավերժության խորհրդանիշը:

Նշենք, որ Առաջին Հանրապետության 101–ամյակի կապակցությամբ Սարդարապատում են ՀՀ վարչապետ Նիկոլ ՓաշինյանըՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, քաղաքական էլիտան։

Նախագահն ու վարչապետը ծաղիկներ խոնարհեցին Սարդարապատի հուշահամալիրում։