<<Ապրել>> գիրքը քառօրյա հերոսների և սպաների սիրո մասին է.

<<Ապրում են նրանք, ովքեր կարողանում են անել անհնարինը՝ դիմացինի երջանկության համար։ Մեծագույն նվեր է ունենալ մեկին, ով ապրում է քո ներսում, և դու ապրեցնում ես նրան ամենուր>> ։ Հենց այս նախաբանով է սկսվում այն գիրքը, որի լույս ընծայումը եղավ օրեր առաջ։ Գրքի Հեղինակը Քրիստինե Պետրոսյանն է, ով վարում է զոհված զինծառայողների միջոցառումները։ <<Ապրել>> գրքի միակ հերոսուհին պատմում է մտորումների տեսքով զինվորական ու սպասման սիրո մասին, անմահացած հերոսների սիրո մասին։ Հեղինակի խոսքով գրքի ստեղծման համար հիմք դարձավ սիրո տեսակետը սպաների կյանքի, զինվորի սիրո, անմահացած հերոսների սիրո: Կարծիքները տարաբնույթ էր, ոմանց թվում էր սպաները սիրել չգիտեն, իսկ հեղինակը զբաղվելով անմահացած հերոսների միջոցառումներով ամեն անգամ լսում էր նրանց ընտանիքներից գեղեցիկ սիրո պատմություն։ Գիրքը որոշեց ասոցացնել մեկ հերոսուհու կերպարով:

<< Գրքի վերջին հատվածի հետ աշխատելիս խորհրդավոր երազ տեսա՝ անմահացած հերոսներ Տիգրան Պողոսյանին, Գրիգոր Հարությունյանին և Գոռ Գալստյանին նրանք ինձ ցույց տվեցին այնվայրը որտեղ ապրում էին ու գիրքը կոչվեց՝ Ապրել։

Մեզանից յուրաքանչյուրը սիրում է անկախ հեռավորությունից, անկախ նրանից՝ միասին են թե ոչ։ Ցանկացել եմ յուրաքանչյուր ընթերցող գիտակցի, որ սերն ապրում է հոգում ու կարևոր չէ ինչպիսին է այն։ Կոնկրետ զինվորական ոլորտի սերը սպասման սերն է >> ։

Գրքի շնորհանդեսը եղել է հեղինակի ծննդյան օրը, որի առաջին տպագրությունները հանձնվել են նշված հերոսների ծնողներին և քառօրյա պատերազմի մասնակիցներ Շուլի Հակոբյանին ,Հարություն Բադալյանին և Ռազմիկ Գասպարյանին։ Գիրքը գրախանութներում առկա չէ, սակայն Քրիստինեի խոսքով հաջորդ քայլը մեծ շնորհանդես կազմակերպելն է, որպեսզի գիրքը նվիրվի հերոսածին ծնողներին, այնուհետև կլինի գրախանութներում։