Մայիսի 26֊ին Աբելյան արվեստի դպրոցը համալրվեց իր առաջին մասնաճյուղով։ Արմավիր քաղաքի արվեստասերներն այսուհետ կարող են ուսուցանվել մի հաստատությունում, որը կարճ ժամանակում կարողանում է մարդկանց արվեստի հանդեպ սեր տարածել, դարձնել իրենց երազած մասնագիտության տերը և որ ամենակարևորն է՝ օգնում է ձերբազատվել կոմպլեքսներից և վախերից։
Հաստատությունն ունի բոլոր պայմանները, ինչը պետք է յուրաքանչյուրին արվեստի հանդեպ մոտիվացնելուն և դրական միջավայր ստեղծելու համար։ Բացմանը ներկա էր նաև ՀՀ վաստակավոր արտիստ Արա֊Գեղեցիկ Ամիրխանյանը, որը մեզ հետ զրույցում նշեց, որ այսուհետ երեխաներին փողոցից կտրելու ևս մեկ շատ կարևոր միջոց կա։
Ինչպես Երևանում այնպես էլ Արմավիրում ուսուցանվելու են թե՛ երեխեները, թե՛ մեծահասակները։ Աբել Աբելյանը ներկաներին պատմեց իր անցած ուղղու մասին, և նշեց, որ 2020 թվականին 4 մարզում ևս սպասվում է մասնաճյուղի բացում, ինչպես նաև արհեստի ուսուցանում։
Արմավիր քաղաքի բնակիչների համար այսուհետ հասանելի է կրթվել մի օջախում, որտեղ կարող ես սովորել երազած մասնագիտությունն ու դառնալ այդ մասնագիտության լիիրավ տերը: Եվ անկախ նրանից՝ դուք կդառնաք բիզնեսմեն, իրավաբան, ուսուցիչ թե դերասան շատ կարևոր է, որ հենց մանկուց շփվեք արվեստի որևէ ճյուղի հետ։