Մայիսի 23-ը Կրիաների համաշխարհային օրն է

Այսօր՝ մայիսի 23-ին, աշխարհի շատ երկրներում նշվում է Կրիաների համաշխարհային օրը (World Turtle Day)։ Այս արտասովոր տոնը հիմնվել է 2000 թվականին՝ Կրիաների փրկության ամերիկյան ընկերակցության նախաձեռնությամբ (American Tortoise Rescue)։
Տոնի նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել մեծ թվով կրիաների ոչնչացման խնդրի ուղղությամբ՝ մարդկանց հարեւանությամբ ապրելու պատճառով։ Այդ օրը կրիաների բնակության բոլոր վայրերում ակցիաներ են անցկացվում։ Ակցիայի մասնակիցները փորձում են պետության կողմից վերահսկվող տարածք դարձնել ծովափերը, որտեղ ձվադրում են կրիաները։

Կրիաների համաշխարհային օրն աշխարհի տարբեր անկյուններում մարդիկ փորձում են սննդից բացառել կրիաներից պատրաստված ուտեստները, ինչպես նաեւ նրանց պատյանից պատրաստված իրերը։ Տոնն իր մեջ ներառում է նաեւ կրիաների կոստյումներով դիմակահանդեսներ՝ կենդանիների կյանքից զվարճալի տեսարաններով եւ այլն։