Երևանի ավագանու անդամները բուռն քննարկումներից հետո մերժեցին Մաշտոցի և Խորենացու փողոցները վերանվանելու առաջարկը, բայց հաստատեց Գրիգոր Լուսավորչի փողոցի վերանվանման առաջարկը։
Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցը կկոչվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց։ Երևանի ավագանու անդամներն այսօր այս մասին որոշում ընդունեցին։
Փողոցների անվանումները փոխելու առաջարկը ներկայացրել էր «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։
Նրա կարծիքով` փողոցը հենց սկզբից էլ սխալ անվանում է ունեցել և հաշվի չի առնվել Գրիգոր Լուսավորչի դերը քրիստոնեության տարածման գործում։
Բուռն քննարկումներից հետո ավագանու անդամներից 30-ը կողմ քվեարկեցին փողոցի անվանափոխմանը, 17-ը` դեմ, 12-ը` ձեռնպահ։
Ավագանին մերժեց Մեսրոպ Մաշտոցի պողոտայի և Մովսես Խորենացու փողոցների դիմաց «սուրբ» բառն ավելացնելու առաջարկը։ Ավագանու անդամները համարեցին, որ անվանափոխումը նպատակահարմար չէ, քանի որ կապված է հավելյալ ծախսերի հետ։
Աղբյուրը` armeniasputnik.am