Հանուն հայրենիքի պատրաստ եմ ամբողջ կյանքս ծառայել. Գևորգ Մկրտչյան

Citylife.am-ը մեկնարկում է նոր խորագրի սկիցբ՝ <<Հարց Զինվորից>>։ Մեր լրագրողներից Նարեկ Վարդանյանը, ով ներկա պահին ծառայում է Քարվաճառի N զորամասում, ծառայության հետ մեկտեղ շարունակում է իր աշխատանքը։ Մեր առաջին հյուրն է երգիչ Գևորգ Մկրտչյանը։

Citylife.am- Գևո՛րգ, Քարվաճառի N զորամասի բոլոր զինվորները լսում են Ձեր՝ <<Աշխարհից կտրվում եմ>> երգը, ըստ Ձեզ ի՞նչն է պատճառը։

Գևորգ- Անկեղծ ասած, երբ որ երգը գրվում էր, որևէ կերպ չենք մտածել երգին նման ուղղվածություն տալ, սակայն անչափ ուրախ եմ, որ կարողացել եմ ինչ որ կերպ թեթևացնել մեր զինվորների ծառայությունը:

Citylife.am– Ձեր երգերը կարծես մեր հայ զինվորների սիրահարված սրտերից է, սպասու՞մ էիք նման արձագանքի։

Գևորգ- Այո, սպասում էի նման արձագանքի, քանի որ երգի խոսքերը այնպես էինք գրել, որ բոլոր սիրահար սրտերը կարողանան գտնել իրենց երգի մեջ: Անշուշտ զինվորի ամենամեծ հույսը սիրած էակին հասնելն ու տեսնելն է, իսկ իմ երգերը կարող են հանդիսանալ նրանց սրտի խոսքերը:

Citylife.am- Գևորգ Ձեր գրեթե բոլոր երգերը սիրահարված աղջկա կամ տղայի մասին է. Զինվորների մասին երգ սպասվում է՞։

Գևորգ- Հետագայում պլանավորել ենք իհարկե գեղեցիկ երգ՝ զինվորի մասին։ Այս պահին հստակ չեմ կարող ասել երբ, բայց հուսամ շատ չենք սպասեցնի մեր սիրելի զինվորներին։

Բլից

Բանակը մեկ բառով… Ուժ

Մեկ բան, որը հնարավորության դեպքում կփոխեիք բանակում… Կշատացնեի զինվորների այցերի քանակը տուն, այսինքն զինվորին ընտանիքից այդքան չէի կտրի։

Ո՞վ է հայ Զինվորը Ձեզ համար… Հայրենիքիս պաշտպանը, ազգիս հզորությունն ու վաղվա օրը, հույսն ու հավատը՝ ապագայում բարեկեցիկ կյանքի գրվականը:

Փողոցում Զինվոր տեսնելիս ի՞նչ եք զգում… Անասելի ջերմություն ու բարություն, հոգիս տակն ու վրա է լինում, քանի որ նրանց շնորհիվ ենք գիշերները հանգիստ քնում, վախն ու սարսափը այլևս չեն հետապնդում մեզ:

Եթե լիներ օրենք, ըստ որի ծառայությունը լիներ ցանկությամբ, կծառայեի՞ք… Հանուն հայրենիքի պատրաստ եմ ամբողջ կյանքս ծառայել, ծառայել հանուն ազգիս բարօրության ու ապահովության։

Ձեր մաղթանքը Հայ Զինվորին… Ուզում եմ լինեն անփորձանք, զգոն ու ուժով լի, հակառակորդի հարվածներից զերծ, ու որ առողջ վերադառնան իրենց օջախները։

Հարցազրույցը՝ Նարեկ Վարդանյան /Citylife.am/