
ՀՀ կառավարությունը ծառայողական մեքենաները կփոխարինի էլեկտրամոբիլներով, այս մասին հայտնել է գործադիրի ֆեյսբուքյան էջը:
Ծրագիրը կիրականացվի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հատկացրած €700,000 դրամաշնորհով: Նախատեսվում է ձեռք բերել 12 մեքենա, որոնք կսպասարկեն նախարարներին:
Հայաստանը, այսպիսով, կդառնա առաջին երկիրն աշխարհում, որտեղ կառավարության ծառայողական մեքենաները կլինեն էլեկտրական: