Անձրևները կշարունակվեն նաև առաջիկա օրերին, տեղ-տեղ սպասվում է կարկուտ

Հանրապետության տարածքում`

Մայիսի 21-22-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 23-25-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը մայիսի 21-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում՝ 

Մայիսի 21-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է, 23-25-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։

Երևան քաղաքի մայիսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`            32.20C (1980 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                2.30C (1999 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`           17.90C


ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ: