
Վաղ առավոտից Հանրապետության բոլոր դատարանների արջև քղաքացիները բողոքի ակցիա էին իրակամացնում ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի։ Քաղաքացիները շրջափակել էին նաև Կենրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի ելքն ու մուտքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելեց այստեղ և ցուցարարներին ասեց, որ ժամը 12֊ին հանդես կգա հայտարարությամբ և չպատասխանեց լրագրողների հարցերին։ <<Իմ քայլը>> խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը ևս այստեղ էր և մասնակցում էր ակցիային։ Ցուցարարներից մեկն ասաց, որ երբ իրենք օրերով մասնակցում էին Ռ.Քոչարյանի դատին պատգամավորներից և ոչ մեկը ներկա չէր։ Այս հարցը մեզ հետ զրույցում պարզաբանեց Լուսինե Բադալյանը նշելով, որ շատ պարզ է դրա բացատրությունը, քանի որ նրանք բազմիցս հայտարարել էին, որ երբևիցե չենք պատրաստվում միջամտել դատական իշխանության գործունեությանը։
Նշենք, որ պատգամավոր Բադալյանը վաղ առավոտից ցուցարարների հետ էր և այն հարցին, թե ի՞նչ կանխատեսումներ նա ունի այս ամենի վերաբերյալ Լուսինեն նշեց, որ որևէ կանխատեսում չի կարող ասել, քանի որ ճանապարհները շատ շատ են։ Նա նաև ասաց, որ ամեն բան շատ ավելի պարզ կլինի ժամեր անց, երբ վարչապետը հանդես գա հայտարարությամբ։