ունկան Լոուրենսը խախտել է «Եվրատեսիլի» գլխավոր կանոնը. նա հին ստեղծագործություն է երգել։
Չի բացառվում, որ «Եվրատեսիլ 2019» միջազգային երգի մրցույթի արդյունքը չեղարկվի Նիդեռլանդների ներկայացուցիչ Դունկան Լոուրենսի շուրջ ծավալված սկանդալի պատճառով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Համացանցի օգտատերերը բացահայտել են, որ մրցույթում հաղթած Arcade երգը դեռ 2017 թվականին հրապարակվել է YouTube–ում, այնինչ «Եվրատեսիլի» կանոններով` մասնակիցների երգերը պետք է ներկայացված լինեն մրցույթին նախորդող տարվա սեպտեմբերի 1–ից ոչ շուտ։
Երբ Wiwibloggs հարթակը, իսկ դրանից հետո նաև արտասահմանյան լրատվամիջոցները ուշադրություն են հրավիրել այս փաստի վրա, համացանցի մի շարք օգտատերեր հորդորել են վերանայել «Եվրատեսիլ 2019»–ի արդյունքները։
Այդուհանդերձ, մրցույթի եզրափակիչից առաջ Լոուրենսի պրոդյուսերը Algemeen Dagblad թերթին տված հարցազրույցում ասել էր, որ երգի վրա մոտ երկու տարի աշխատել են։
«Եվրատեսիլի» ռուսական ժյուրիի անդամ Լորա Կվինտի խոսքովՆիդեռլանդների ներկայացուցիչն այդ երգով «Եվրատեսիլում» հանդես գալու իրավունք ուներ որոշակի պայմաններում։ ՌԲԿ–ին տված հարցազրույցում նա ասել էր, որ եթե անգամ Լուորենսը ելույթ է ունեցել այդ երգով 2017 թվականին, հեղինակային իրավունքների մասին օրենքի համաձայն
երբ երգը ինչ–որ կերպ մշակում են, արդեն ուրիշ երգ է համարվում։
«Եվրատեսիլ–2019» մրցույթի եզրափակիչ փուլը կայացավ մայիսի 18-ին Թել Ավիվում։ Հաղթողի տիտղոսի համար պայքարում էին 26 երկրների ներկայացուցիչները։ Ռուսաստանը ներկայացնում էր Սերգեյ Լազարևը, որը երրորդ տեղը գրավեց։ Երկրորդ հորիզոնականում հայտնեց իտալացի Մամուդը` Soldi երգով։
Աղբյուրը` armeniasputnik.am