Նիդերլանդների ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ 2019»-ի հաղթող. երգիչը խոստովանել է, որ նույնասեռական է

Թել Ավիվում երեկ կայացած «Եվրատեսիլ 2019» երգի մրցույթի եզրափակիչում հաղթող ճանաչվեց Նիդերլանդների ներկայացուցիչ Դանքան Լոուրենսը։

Երկրորդ տեղում է հայտնվել Իտալիան, երրորդ տեղում` Ռուսաստանը։

Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը, ցավոք,  կիսաեզրափակչում դուրս մնաց պայքարից։

Հիշեցնենք, որ հաղթանակի համար մրցում էին 26 պետության ներկայացուցիչներ։ Երկու կիսաեզրափակիչների արդյունքում, որոնք տեղի են ունեցել մայիսի 14-ին եւ 16-ին, մրցույթի եզրափակիչ էին անցել Ռուսաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի, Նիդերլանդների, Ալբանիայի, Շվեդիայի, Ադրբեջանի, Դանիայի, Նորվեգիայի, Շվեցարիայի, Մալթայի, Հունաստանի, Բելառուսի, Սերբիայի, Կիպրոսի, Էստոնիայի, Չեխիայի, Ավստրալիայի, Իսլանդիայի, Սան-Մարինոյի եւ Սլովենիայի ներկայացուցիչները։

Բացի նրանցից մրցույթի եզրափակչում ելույթ ունեցան «մեծ հնգյակի» ներկայացուցիչները, որոնք չեն մասնակցում ընտրության փուլին։ Դրանք են Գերմանիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան եւ Իտալիան։ Եզրափակիչ է միանգամից անցել նաեւ Իսրայելի ներկայացուցիչը։

Մրցույթի ավարտից հետո հանրությանն հայտնի է դարձել, որ Նիդերլանդների ներկայացուցիչ Դանքան Լոուրենսն իրականում համասեռամոլ է, ինչը նա մինչ մրցույթի ավարտը թաքցրել է բոլորից:

Երգիչն իր պրոդյուսերներին խստիվ արգելել է խոսել այդ թեմայով: Նա նշել է, որ այդ մասին բացահայտ կխոսի մրցույթի ավարտից հետո:

Ինչպես հայտնում է Super.ru-ն, մրցույթի կազմակերպիչներից մեկը բացել է գաղտնիքը` նշելով, որ Լոուրենսը ոչ թե բիսեքսուալ է, ինչպես ավելի վաղ հենց երգիչն էր հայտարարել, այլ նույնասեռական և որ նա չէր ցանկանում այդ մասին հրապարակավ խոսել , քանի որ նախ՝ չէր ուզում կորցնել երիտասարդ աղջիկների ձայները, որոնք իր լսարանի մեծամասնությունն են կազմում, բացի այդ` նա չէր ցանկանում իր դեմ տրամադրել այն երկրներին, որոնք այնքան էլ «առաջադեմ» հայացքներ չունեն:

Աղբյուրը՝ armtimes.com