Եկմայլան փողոցի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում

Ամեն հինգշաբթի Հանրապետութան հրապարակում բողոքի ակցիա են կազմակերպում Եկմալյան փողոցի բնակիչները: Ներկաների խոսքով 2006 թվականից պետք է կառուցվեր նոր շենք՝ Եկմալյանցիների համար, սակայն մինչև այսօր այդ շենքը չկա: Նրանք դիմել են տարբեր մարմինների խնդրի լուծման համար, սակայն ապարդյուն: Բնակիչներն ապրում են ոչ բարենպաստ պայմաններում: Նրանց միակ պահանջն է ՝ պետությունը կամ նոր բնակարան տրամադրի, կամ փոխհատուցի: Տեսանյութում իր բողոքն է ներկայացնում բնակչուհի Պողոսյան Անահիտը: