Հայտնի են «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի առաջին 10 մասնակիցները: Մայիսի 14-ին Իսրայելում՝ Թել Ավիվում, կայացած առաջին կիսաեզրափակիչը հաղթահարեցին Հունաստանը, Բելառուսը, Սերբիան, Կիպրոսը, Էստոնիան, Չեխիան, Ավստրալիան, Իսլանդիան, Սան Մարինոն եւ Սլովենիան:
Առաջին կիսաեզրափակչին մասնակցում էր 17 երկիր: Ելույթ ունեցան նաեւ Չեռնոգորիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Հունգարիայի, Բելգիայի, Վրաստանի, Պորտուգալիայի ներկայացուցիչները:
«Մեծ հնգյակը»՝ մրցույթի հիմնադիր երկրները՝ Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան, ինչպես նաեւ հյուրընկալող երկիրը՝ տվյալ դեպքում Իսրայելը, եզրափակչին մասնացկում են անմիջապես: Նրանք կիսաեզրափակիչներում չեն մրցում:
ՀՀ ներկայացուցիչ Սրբուկն իր «Walking Out» երգով հանդես է գալու մայիսի 16-ին կայանալիք 2-րդ կիսաեզրափակչում առաջին համարի ներքո: Եզրափակիչը մայիսի 18-ին:
Աղբյուրը` armtimes.com