Մոսկվայում կկայանա Տիգրան Մանսուրյանի հեղինակային երեկո

Մայիսի 27-ին Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան կոնսերվատորիայում կայանալու է հայտնի հայ կոմպոիզտրո Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված հեղինակային երեկո։ Այս մասին տեղեկանում ենք կոնսերվատորիայի կայքից։

Ծրագրում հնչելու է «Requiem» -ը երգչախմբի և նվագախումբի համար, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը, «Հավատով խոստովանիմ»-ը ձայնի, ալտի և տղամարդկանց երգչախմբի համար,  ըստ Ներսես Շնորհալու, «Sonata da chiesa»-ը ալտի և դաշանամուրի համար։

Կոմպոզիտորի ստեղծագործությունները կատարելու են «Musica viva» կամերային նվագախումբը, Տուլայի պետական երգչախումբը, «Questa musica» երգչախումբը, ալտահար Սերգեյ Պոլտավսկին, դաշնակահար Պավել Դոմբրովսկին, սոպարոն Մարիամ Ավետիսյանը։  

Աղբյուր` Panorama.am