«Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակիչն՝ այսօր

Այսօր Թել Ավիվում կայանալու է «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը։ Այսօր ելույթ է ունենալու 17 մասնակից, որից միայն 10-ն են անցնելու եզրափակիչ։

Շոուն բացելու է Կիպրոսը։ Այս երեկո ելույթ են ունենալու նաև Մոնտենեգրոյի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Սլովենիայի, Չեխիայի, Հունգարիայի, Բելառուսի, Սերբիայի, Բելգիայի, Վրաստանի, Ավստրալիայի, Իսլանդիայի, Էստոնիայի, Պորտուգալիայի, Հունաստանի և Սան-Մարինոյի ներկայացուցիչները։

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը կայանալու է մայիսի 16-ին։ Այդ օրը շոուն բացելու է Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը։ Ելույթ է ունենալու 18 երկրի ներկայացուցիչ։

Մրցույթի կանոնների համաձայն, Մեծ հնգյակի երկրները` Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Ֆրանսիա, Իտալիան ու հյուրընկալող երկիրը՝ այս դեպքում Իսրայելը, ելույթ են ունենալու միայն եզրափակչում։ Եզրափակիչը կայանալու է մայիսի 18-ին։
Աղբյուր` Panorama.am