«Եվրատեսիլ-2019»-ի պաշտոնական մեկնարկը տրված է. մասնակիցներն անցել են «նարնջագույն» գորգով

Իսրայելի մայրաքաղաք Թել-Ավիվում երեկ երեկոյան կայացել է «Եվրատեսիլ-2019» երգի մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը: 

Արարողության ընթացքում բոլոր 41 երկրների պատվիրակությունները անցել են «նարնջագույն» գորգով: Հայաստանի մասնակիցը ներկայացել է հետաքրքիր լուծումներով ճերմակ կոստյումով: 

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնելու է Սրբուկը՝ «Walking Out» երգով, որի բառերը գրել է Գարիկ Պապոյանը, իսկ երաժշտությունը Lost Capital-ը:

«Եվրատեսիլ-2019 երգի մրցույթը կայանալու է մայիսի 14-18-ը, մասնակցելու է 41 երկրի ներկայացուցիչ։ Սրբուկը ելույթ է ունենալու մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` մայիսի 16-ին՝ առաջին համարի ներքո: Աղբյուրը` armtimes.com