Հայտնի է «Միսս Հայաստան 2019»-ի հաղթողը

Մայիսի 11-ին կայացած Ազգային գեղեցկության մրցույթում հաղթեց 19-ամյա Հայկուհի Մաթևոսյանը: Նա 10 տարի զբաղվել է պրոֆեսիոնալ պարով: «Միսս Արմենիայի» էջից տեղեկանում ենք, որ Հայկուհին մրցույթը հաղթելու դեպքում որոշել է բարեգործություն անել: Հայկուհին հնարավորություն է ստանում Հայաստանը ներկայացնել գեղեցկության միջազգային մրցույթներում: