Ծնվել է ամերիկյան ռեալիթի շոուների հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի եւ ռեփեր Քանյե Ուեսթի 4-րդ երեխան:
Daily Mail-ը հայտնում է, որ այս լուրը սոցցանցի իրենց էջերում հայտնել են երջանիկ ծնողները, որոնք ողջ օրն անցկացրել են հիվանդանոցում՝ սպասելով նորածնի մասին լուրի:
Աստղային զույգի չորրորդ երեխան ծնվել է փոխնակ մոր օգնությամբ, ինչպես երրորդը:
«Նա ծնվել է, նա կատարյալ է, նա Չիկագոյի երկվորյակն է: Վստահ եմ, որ դեռ շատ կփոխվի, բայց հիմա շատ է նման նրան»,-գրել է Քիմը թվիթերի իր էջում:
Երեխայի անունը եւ նրա մասին այլ տվյալներ դեռ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ 38-ամյա Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը 3 երեխա ունեին, որոնցից վերջինը՝ 1,6 տարեկան Չիկագոն եւս ծնվել էր փոխնակ մոր միջոցով:
Նորածին փոքրիկը զույգի երկրորդ տղան է:
Աղբյուրը` armtimes.com