5 մլն 300 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ այգին նվեր է Երևանին

Քիչ առաջ Երեւանի քաղաքապետարանի հարեւանությամբ գտնվող նորաբաց այգի ժամանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրան ուղեկցում է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Այս այգու շինարարությունը ավարտվեց վերջերս, այսօր այգու բացումն էր, որին ներկա են այլ գործիչներ ևս, այդ թվում՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, նաև Վարդանյան ընտանիքի ներկայացուցիչները, որոնց օգնությամբ էլ հենց վերակառուցվել է այգին։ Այգու կառուցման համար ծախսվել է մոտ 5 մլն 300 հազար ԱՄՆ դոլար։