Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ մի շարք օրենքներ ընդունեց

Մեկօրյա տոնական դադարից հետո խորհրդարանը շարունակում է իր աշխատանքը։

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության կողմից առաջարկած՝ Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին հարցը․ կողմ՝ 92, դեմ եւ ձեռնպահ՝ 0։

Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաեւ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը․ կողմ՝ 101, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 1։

Առաջին ընթերցմամբ ընդունվեց Վահե Էնֆիաջյանի եւ Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցը։ Կողմ՝ 67, դեմ 10, ձեռնպահ՝ 21։

Կառավարության կողմից ներկայացված Հարկային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին մյուս հարցն առաջին ընթերցմամբ ընդունվեց ձայների 102 կողմ, դեմ եւ ձեռնպահ՝ 0 հարաբերակցությամբ։

Հաջորդ հարցը, որն ընդունվեց առաջին ընթերցմամբ, կրկին ներկայացրել էր ՀՀ կառավարությունը։ «Ջրային օերնսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծն ընդունվեց կողմ՝ 105, դեմ եւ ձեռնպահ՝ 0 ձայներով։

Մյուս հարցը՝ կառավարության կողմից ներկայացված մի շարք Վարչական իրավախախտումների, պետտուրքի համար կիրառվածտուժերի համաներման մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց կողմ՝ 106, դեմ եւ ձեռնպահ՝ 0 ձայներով։

Կառավարության կողմից ներկայացված «Պետգույքի մասնավորեցման 2017-20 թթ․ ծրագրի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մաիսն օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց կողմ՝ 106, դեմ եւ ձեռնպահ՝ 0 ձայներով։

Աղբյուրը` armtimes.com