Տեղեկատվության ստուգման կենտրոնը պարզաբանում է. «Մամուլում տարածված տեղեկությունը, որ մայիսի 10-ը ոչ աշխատանքային օր է, չի համապատասխանում իրականությանը։ Քիչ առաջ լրատվական կայքերը տեղեկություն տարածեցին առ այն, որ Կառավարության որոշմամբ՝ մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրվան հաջորդող օրը, ոչ աշխատանքային է։ Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Հայտնում ենք, որ ոչ աշխատանքային օր է մայիսի 9-ը` Հաղթանակի և խաղաղության օրը, մայիսի 10-ը՝ ուրբաթը, աշխատանքային է»։ Նյութի աղբյուրը` YN.am