ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց երգիչներ Արամեին, Սարոյին ու Մարտին Մկրտչյանին: Քիչ առաջ նա ասուլիսի ընթացքում անդրադարձավ հայտարարագրերի թեմային ու նշեց, որ գովելի է, որ հրապարակային անձիք ներկայացնում են իրենց տարեկան եկամուտների ամփոփ հաշվարկը:
«Հայտարարագիր ներկայացրածների թվում են երգիչներ Արամեն, Սարոն եւ Մարտին Մկրտչյանը, եւ ես ուզում եմ այս երգիչներին՝ որպես հրապարակային անձիք, որոնք այսպիսի քայլ են կատարել, շնորհակալություն հայտնել»,- ասաց նա: