Ասում են մայիսին հարսանիք չեն անում… Մայիսյան մեր Հարսանիքը Լեռներում էր…


27 տարի առաջ՝ մայիսի 8-ին, Ղարաբաղում գրոհով վերցրեցին Շուշին: Ոմանք այդ օպերացիան անվանում են «Շուշիի ազատագրում», մյուսները՝ «գրավում»: Սակայն Ստեփանակերտի և այլ բնակավայրերի բնակիչների համար, ովքեր նկուղներում էին ապրում Շուշիից ընթացող մշտական ռմբակոծությունների պատճառով, կարևոր չէ, թե ինչն այսօր ինչպես են անվանում: Կարևոր է, որ մարդիկ շատ ամիսների ընթացքում առաջին անգամ կարողացան դուրս գալ թաքստոցից և օդ շնչել և առաջին անգամ ամիսների ընթացքում արև տեսան: Վառ, ինչպես ինքը՝ Շուշիի գրավումը:

Մայիսի 8-ը Ղարաբաղյան պատերազմի պատմության մեջ երևի կհիշվի որպես բեկումնային օր. հենց այդ օրն է սկսվել «Հարսանիք լեռներում» օպերացիան, որը բեկեց ոչ միայն ղարաբաղյան պատերազմի ընթացքը, այլև հայերի հոգեբանությունը, ովքեր գիտակցեցին, որ հաղթել հնարավոր է թշնամու ցանկացած առավելության դեպքում:

Այսօր շատերին զավեշտալի կարող է թվալ մի ամբողջ քաղաք վերցնելու մասին նման հանգիստ զրույցը: Շատերին, բայց ոչ նրանց, ովքեր գիտեն, հիշում են ամեն ինչ, ինչ կատարվում էր Ղարաբաղում այդ սարսափելի օրերին: Եթե ոմանց համար Շուշին այսօր քաղաք է, ապա այն ժամանակ դա հայկական բնակավայրերը հրետանային ռմբակոծման ադրբեջանական ամենակարևոր հարթակներից էր: Ստեփանակերտի հազարավոր քաղաքացիներ չէին կարող բարձրանալ իրենց բնակարանները, քանի որ քաղաքը պարբերաբար հրետակոծվում էր Շուշիից գիշեր- ցերեկ: Գիշեր-ցերեկ: Եվ եթե այսօր շատերը նույնիսկ դա կարող են ընկալել որպես ընդամենը բառեր, ապա Աստված չտա՝ որևէ մեկը սեփական մաշկի վրա զգա՝ ինչ է նշանակում ապրել նկուղներում առանց լույսի, ջերմության, հացի, հագուստի, երբ դրանցից որևէ մեկը սպառվում է: Այդ պատճառով շատերի համար Շուշին վերցնելու օրը դարձավ ազատագրման օր, շատ երեխաներ կյանքում առաջին անգամ այդ օրը արևի լույս տեսան, շատերը հիշեցին, թե ինչպես է նշանակում քնել սեփական անկողնում: Եվ կարևոր չէ, որ Ստեփանակերտում ռմբակոծությունների հետևանքով պատուհաններին ապակիներ չէին մնացել, շատերի մոտ զգացում առաջացավ, որ կա կյանք առանց ռումբերի և նույնիսկ առանց պատերազմի…

Պատերազմն ընթանում էր դեռ երկար ու ձիգ երկու տարիներ մինչև 1994թ. մայիսի 12-ը: Սակայն, Շուշին իսկապես բեկումնային պահ դարձավ Ղարաբաղյան պատերազմում: Եվ, իսկապես, Շուշիից հետո պատերազմի ավարտը տեսանելի դարձավ:

Ինչ-որ մեկն ասել է. «Նա, ով տիրապետում է Շուշիին, տիրապետում է ողջ Ղարաբաղին»: Այսօր Շուշի քաղաքում, որը հայերի մի քանի կոտորածների վկա է, գործում են հայկական եկեղեցիները: Հայ երեխաները հաճախում են դպրոց: Եվ այնտեղ՝ սարերում, իսկապես հարսանիքներ են տոնում:

Բայց պատերազմը չի ավարտվել: Շուշին դեռ պետք է կառուցապատել ու զարգացնել: Դատարկ բնակարաններն ու տները անհրաժեշտ է բնակեցնել: Քաղաքին նոր շունչ է պետք, որին այն արժանի է: Ոչ միայն տոներին պիտի Շուշի գնան պաշտոնյաներն ու աստղերը: Այն տոնը, որ մեզ նվիրեց Շուշիի գրավումը, պետք է մտնի այդ քաղաքի բնակիչների տները: Նրանք արժանի են դրան: Եվ դեռ կարժանանա, քանի որ պատերազմը դեռ չի ավարտվել: