Վերադարձ Հանրային ռադիո, դռան նորոգման արարողություն. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ռադիոյի օրվան ընդառաջ այցելել է Հանրային ռադիո: Իր խոսքում վարչապետը նշեց,որ մեկ տարի առաջ կրկին Հանրային ռադիո էր այցելել ուղիղ եթերի ակնկալիքով, սակայն դա նրան չհաջողվեց: Վարաչապետը կրկին անգամ ներողություն խնդրեց մեկ տարի առաջ իր կատարած քայլի համար, նաև ընդգծեց, որ բոլորս էլ հեղափոխության օրերին հստակ արձանագրել ենք, որ դա քաղաքացիական քայլ էր և արդարացրեց իրեն: Հանրային ռադիո այցի սկզբում վարչապետը շնորհավորեց հայաստանյան բոլոր ռադիոալիքներին և իրենց աշխատակիցներին, մաղթելով նրանց հաջողություններ,  հույս ունենալով, որ լրատվական նոր իրավիճակում ռադիոն ամուր կպահպանի իր դիրքերը:

Հարցին, թե տնտեսական հեղափոխության ուղղությամբ գործուն քայլեր արվա՞ծ են, նա արձագանքեց. «Տնտեսական հեղափոխության առաջին ամենակտիվ փուլը կարող ենք արձանագրել, որ հաջողություն ունի»:

Փաշինյանը շրջեց Հանրային ռադիոյի շենքում՝ նշելով. «Իմ այցը սիմվոլիկ նշանակություն ուներ՝ վերադարձ Հանրային ռադիո, դռան նորոգման արարողություն: Այն, ինչ այն ժամանակ չէր հաջողվել՝ հանդես գալ ուղիղ եթերում, այսօր հաջողվեց»: