Մեկ տարի անց. Վարչապետը հանդես կգա մամուլի ասուլիսով

Այսօր առավոտյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է, որ վաղը ժամը 10:30 հանդես կգա մամուլի ասուլիսով, որին կարող ենք հետևել ուղիղ եթերի ընթացքում: Ամփոփելով իր վարչապետության մեկ տարին նա կներկայացնի 100 փաստ Նոր Հայաստանի մասին, բացառապես փաստերով արձանագրելու համար այն մասշտաբային փոփոխությունները, որ տեղի են ունեցել մեր երկրում: