
Արդեն տասներկու տարի է, ինչ Աբելյան արվեստի դպրոցը սերունդներ է կրթում և ճանապարհում դեպի կինոյի և թատրոնի աշխարհ։ Բազմաթիվ շրջանավարտներ հասել և հասնում են իրենց երազանքին։ Աբելյան արվեստի դպրոցն ընդլայնում է իր ծավալներն ու մարտի մեկից Արմավիր քաղաքի բնակիչների համար բացում իր արվեստի դռները։ Citylife.am-ը այս առիթով կապ հաստատեց դպրոցի հիմանդիր, տնօրեն Աբել Աբելյանի հետ` որոշ հարցերի պարզաբանում ստանալու համար։
Առաջին հետաքրքրող հարցն այն էր, թե ինչու՞ կրթօջախը Երևանից դուրս առաջինը հենց Արմավիր քաղաքում եղավ։ Այդ մասին Աբելը նկատեց, որ մոտ մեկ տարի է ուսումնասիրություններ են կատարում Արմավիր, Աբովյան և Էջմիածին քաղաքներում, իսկ թե ինչու՞ առաջինը հենց կանգ առան Արմավիրում, քանի որ զանգերի և հաղորդագրությունների մեծ մասը հենց այնտեղից էր լինում։ Աբելը նաև նշեց, որ այս ամենն իհարկե կլինի շարունակական։
Հաջորդ հարցումը դասաժամերի վերաբերյալ էր. արդյո՞ք կտարբերվի դասերի ընթացքը, թե՞ այնուամենայնիվ ամեն բան կլինի նույնը, Աբելը մեջբերեց.
<< Քանի որ մեր դպրոցում բոլոր առարկաներն ունեն իրենց մեթոդիկաները, որոնք ժամանակին գրվել են մի շարք մասնագետների կողմից, մեզ մոտ ամեն ինչ կետ առ կետ նշված է, թե որ առարկայի ժամանակ ինչ է ուսուցանվում, որքան ժամանակ է այն տևում և այլն։ Մեզ մոտ, երբ դասախոսը գալիս է աշխատանքի իրեն տրվում է հստակ մեթոդիկա, որով նա պարապում է աշակերտների հետ և դրանից շեղվելու իրավունք չունի։ Այնպես որ առարկաները և դրանց մատուցման ձևը չեն տարբերվելու։ Գրեթե բոլոր մասնագետները լինելու են Արմավիրի մարզից, նրանց ընտրելուց հետո հրավիրելու ենք Երևան քաղաք, որտեղ մեկ ամիս իրենք անցնելու են պրակտիկ թրեյնինգներ, այնպես՝ ինչպես որ անցկացվում են դասերը մեզ մոտ, որից հետո դասախոսական կազմը վերջնական ընտրելու են դասախոսներին, դրանից հետո տվյալ մասնագետները կանցնեն աշխատանքի արդեն Արմավիր քաղաքի մասնաճյուղում։ Սրանով իսկ փորձում ենք նպաստել նաև աշխատատեղերի բացմանը>> ։



Այն հարցին, թե դպրոցի հաջորդ մասնաճյուղը որտե՞ղ է լինելու, Աբելը նշեց, որ դրա մասին դեռ վաղ է խոսել.
<< Սա մի մեծ փորձ է մեզ համար և եթե Արմավիր քաղաքում ստացվի ու ամեն բան լավ ընթանա, ապա նոր մենք կմտածենք հաջորդ քայլերի մասին։ Իհարկե որոշակիորեն մենք նախատեսել ենք, թե որ քաղաքներում կարող է լինել։ Ամեն դեպքում մենք ամեն ինչ կանենք, որ հասնենք այն նպատակին ինչի համար հիմնվում է դպրոցը>> ։
Աբելյան արվեստի դպրոցը տարին սկսել է խոստումնալից, որը թերևս մեծ ձեռքբերում է, իսկ թե ի՞նչ ակնկալիքներ ունենանք նրանցից մինչև տարվա ավարտը, դպրոցի հիմանդիրը նկատեց, որ նա սիրում է խոսել իր ծրագրերից երբ հստակ որոշում է կայացնում.


<< Դեռ բազմաթիվ նոր ծրագրեր ենք մշակում մեր երեխաների համար, բայց ես սիրում եմ խոսել այդ ծրագրերի մասին, երբ հստակ որոշումը կայացված է լինում։ Երբ որևէ նոր ծրագրի մեկնարկը տրվի ես մեծ սիրով կխոսեմ>> ։
Զրույցի վերջում մեզ մնում է միայն հաջողություն մաղթել դպրոցի ողջ անձնակազմին և սպասել հետագա ծրագրերի կայացմանը։
Նյութը պատրաստեց՝ Հասմիկ Գասպարյանը /Citylife.am/