Համազգային թատրոնի ստեղծագործական խումբը ընդվզում է թատրոնի ղեկավարության դեմ

Սոս Սարգսյանի անվան  համազգային թատրոնը դեկտեմբերի 1-ից անժամկետ գործադուլ է հայտարարել: Համազգայինի արտիստներն ուզում են պահպանել Սոս Սարգսյանի ստեղծած թատրոնի դեմքը, ինչն, ըստ իրենց, Վիգեն Չալդրանյանին չի հաջողվում:

Դերասաններն ունեն իրենց թեկնածուն . գեղարվեստական ղեկավար՝ Նարինե Գրիգորյան, տնօրեն՝ Արման Նավասարդյան, երկուսն էլ նույն թատրոնի առաջատար արտիստներ են: Սակայն Վիգեն Չալդրանյանի անակնկալն առավել ուշագրավ էր, հրաժարական ներկայացնելով՝ արդեն նախկին գեղարվեստական ղեկավարը երեկ այդ պաշտոնին նշանակեց ռեժիսոր, բեմադրիչ Սուրեն Շահվերդյանին, ով էլ հայտարարեց, որ թատրոնում աշխատել ցանկացող դերասանները շատ են, ու եթե խնդիրը չլուծվի, հայտարարություն կտա և նոր թիմ կհավաքի:

Aysor.am-ի հետ զրույցում ՀՀ Վաստակավոր արտիստուհի Նարինե Գրիգորյանն ընդգծեց՝ գործադուլն ուժի մեջ է, ու դեռ ավելի ակտիվ զարգացումներ են սպասվում: Հատկապես, որ դերասաններին զայրացրել է նաև նորանշանակ գեղարվեստական ղեկավարի, մեղմ ասած, աննրբանկատ հայտարարությունը:

Աղբյուրը՝ aysor.am