
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող պատմական Խարբերդ (թուրքերեն- Էլյազըղ) քաղաքում հին հայկական եկեղեցին ամբողջովին անուշադրության է մատնվել. ավերակ դարձած եկեղեցին վերանորոգելու համար պետությունն ու տարածքի ներկայիս սեփականատերն այդպես էլ համաձայնության չեն գալիս: Այս մասին հայտնում է
tert.am-ը՝ հղում անելով թուրքական diken.com.tr:
Ըստ տեղեկության՝ շուրջ 200 տարվա պատմություն ունեցող և ասորական եկեղեցու անվան տակ Դիարբեքիրի մշակույթի և բնական ժառանգության պահպանության ցուցակում գրանցված Սուրբ Մարիամ Աստվածածնի նորոգման համար անհրաժեշտ է ավելի քան 2 մլն դոլար: Տարածքի սեփականատերը նշում է, որ այդքան միջոցներ չունի և դեմ չի լինի, եթե նորոգման նպատակով տեղական ինքնակառավարման իշխանությունները պետականացնեն կառույցը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում