Հետաքննություն Է սկսվել «Չելսիի» նկատմամբ

Օրերս Football Leaks-ը հրապարակել էր 2012 թվականին դանիացի պաշտպան Անդրեաս Կրիստենսենի՝ «Չելսիի» տեղափոխության վերաբերյալ մանրամասներ, որոնց հաստատման դեպքում լոնդոնյան ակումբը կարող է պատժամիջոցների ենթարկվել: Այս մասին գրում է tert.am-ը՝ վկայակոչելով The Telegraph-ին:

«Չելսին» 16-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար նրա հորը վարձել է որպես սկաուտ, ով պաշտոնապես աշխատանքի է անցել որդու տեղափոխությունից հետո: Հուլիսի 1-ին «Չելսին» միաժամանակ պայմանագրեր է կնքել Կրիստենսենի և նրա հոր հետ:

Ինչպես հայտնում է The Telegraph-ը  Անգլիայի Պրեմիեր լիգայի կանոնակարգի համաձայն՝ ակումբներին արգելվում է ցանկացած տեսակի վճարումներ կատարել անչափահաս ֆուտբոլիստների ընտանիքների անդամներին: Նմանատիպ խախտումների համար նախկինում պատժվել են «Էվերթոնը» և «Լիվերպուլը»:

Ըստ աղբյուրի՝  Football Leaks-ի հրապարակումից հետո Պրեմիեր լիգայի որոշ ակումբներ, որոնց անունները չեն հրապարակվում, պահանջել են հետաքննություն սկսել և ճշտել տեղեկատվության հավաստիությունը: