Ի՞նչ պատասխան տվեց Գյուլբուդաղյանցը լրագրողին

Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում Ազգերի Լիգայի D լիգայի 4-րդ խմբի վերջին տուրի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Առաջին խաղակեսում գոլ է խփել Սարգիս Ադամյանը, իսկ  երկրորդում՝ Ալեքսանդր Կարապետյանը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ազգային հավաքականի գլխավոր  մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետխաղային մամուլի ասուլիսին  ներկայացել էր մեկ լրագրող։ Նրա այն հարցին՝ արդյո՞ք մարզիչը գոհ է գրանցված արդյունքից, Գյուլբուդաղյանցը կարճ է պատասխանել, որ բավարարված չէ արդյունքով, քանի որ եկել էին Լիխտենշտեյն հաղթելու նպատակով։

Հիշեցնենք, որ Հայաստանի  հավաքականը չանցավ հաջորդ փուլ Ազգերի Լիգայում՝ անհաջող ելույթների պատճառով: