Երևանն իմ աչքերով. Օռնելլա Կարապետյան

Երևանն  ինձ համար աշխարհի ամենա լավ քաղաքն է:  Բոլորը գալիս են այլ երկրից, որպեսզի տեսնեն այդ հրաշք քաղաքը: Երևանում կան շատ լավ զբոսնելու տեղեր, այդ տեղերից են ամենա երկար աստիճան ունեցող՝  Կասկադը, Հաղթանակի զբոսայգի որտեղից երևում է ամբողջ քաղաքը։ Մեր հրաշք օպերան որտեղ նաև կողքը գտնվում է Հյուսիսային պողոտան։  Այդտեղ շատ լավ է անցնում ժամանակը:  Երեկոյան  հնչում է կենդանի երաժշտություն և մարդիկ պարում են՝ վայելելով այն:

Երևանի սիրտն է համարվում Հանրապետության հրապարակն է, որտեղ ամեն երեկոյան ժամերին մարդկանց իր շուրջն է հավաքում  երգող շատրվանը։ Սա իրական հրաշք է. գեղեցկությո՛ւն, որով այն գրավում է մարդկանց սրտերը:

Երևանում կան   հայտնի մարդկանց արձաններ։ Երևանն ավելի գրավիչ է  երեկոյան, երբ քաղաքի բոլոր լույսերը վառվում են:

Երևանը հաճելի է զբոսանքի, հանդիպումների ու մեկ գավաթ տաք թեյ կամ սուրճ խմելու համար:  Իսկ ահա Կասկադի բարձրունքից դիտողի աչքի առաջ բացվում է քաղաքամայր Երևանի ինքնատիպ համայանքապատկերը:

Եվ   սա մեր քաղաքն է, մեր Երևանը: