Երեխայի հետ շփվելիս քիչ օգտագործեք «Չ» տառով սկսվող բառեր. Թինա Փափախչյան

Այս անգամ «Մենք» մշակութային առցանց լրատվականի հյուրասրահում է  նկարիչ-դիզայներ, մանկավարժ Թինա Փափախչյանը: Զրուցելու ենք երեխայի և նկարչության միջև եղած կարևորագույն կապի ու անհրաժշետության մասին:

Ի՞նչ նշանակություն ունի նկարչությունը` երեխայի զարգացման և աշխարհայացքի ձևավորման մեջ:

-Նկարչությունն առաջին հայացքից թվում է, թե վրձնի մեկ հարված է՝ պատկերներ ստեղծելու համար, սակայն այն ավելին է քան պատկերներ ստեղծելու միջոց, քանի որ նկարչության մեջ յուրահատուկ աշխարհ է, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր երեխայի մեջ զարգացնել մտավոր ունակությունները, ձևավորում է ճաշակ ու գեղեցկի հանդեպ ընկալումները:

Բացի այդ, նկարչությունն արտացոլում է երեխայի ներաշխարհն ու հոգեբանությունը:

-Ո՞ր տարիքից  երեխան կարող է հաճախել նկարչության դասերի:

-Այն պահից սկսած, երբ նա կարողանում է իր ձեռքում բռնել մատիտը: Իհարկե աստիճանաբար պետք է պետքէ այդ ամենը բացահայտել երեխայի համար: Խմբակներ կարելի է երեխային տանել սկսած  4-5 տարեկանից: Դասերին մասնակցելը առհասարակ կարևոր է այնքաով, որ երեխան այդ միջավարում կարողանում է ազատ ստեղծաործել, չկաշկանդվել ու հնարավորություն է ունենում ձեռբազատվել բոլոր կաղապարներից ու մշտապես գտնվում է ստեղագործելու ու երազելու անբացատրելի հարթության վրա:

-Որպես կանոն, կարծես բոլոր երեխաներն էլ սիրում են նկարել: Արդյո՞ք բոլոր երեխաների մոտ առկա է նկարելու հատկությունը:

 

Զրույցը՝ Վ. Գիշյանի

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում: