Հայ-ռուսական համատեղ արտադրության «Սպիտակ» լիամետրաժ կինոնկարի ստեղծման աշխատանքները բարդ էին ոչ թե սցենարական կամ արտադրական առումով, այլ թեմայի զգայնության պատճառով։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի մասին պատմողֆիլիմի մասին «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասել է ռուս ռեժիսոր Ալեքսանդր Կոտը։
«Ֆիլմի աշխատանքների բարդությունը պայմանավորված էր նրանով, որ այն երկրաշարժը վերապրած մարդկանց մասին է, ում հիշողություններում դեռ թարմ են ողբերգության մանրամասները։ Ֆիլմն այն մարդկանց մասին է, ովքեր անձամբ ներկա են եղել աղետի գոտում և իրենց մասնակցությունն ունեցել փրկարարական աշխատանքներին»,-նշել է ռեժիսորը։
Ա. Կոտի խոսքով, որոշել էին նկարահանել ոչ թե ֆիլմ բուն երկրաշարժի մասին, այլ մարդու ներսում տեղի ունեցող երկրաշարժի մասին։
Նշենք, որ «Սպիտակ» ֆիլմը Հայաստանը ներկայացրել է «Օսկարի» «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրելու համար։ Առաջիկայում այն կցուցադրվի Ֆլորիդայում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում և Տորոնտոյում:
Ֆիլմի սցենարի հեղինակը Մարինա Սոչինսկայան է, երաժշտությունը գրել է Սերժ Թանկյանը։ «Սպիտակ» ֆիլմի առաջին մասը նկարահանել է Ղրիմում, երկրորդ մասը` Հայաստանում։