Դինքի մասին պատմող գիրքը արժանացել է «Ռընոդո» մրցանակին

Ֆրանսիայի ամենահեղինակավոր գրական մրցանակներից մեկը՝ «Ռընոդո»-ն, շնորհվել է Վալերի Մանտոյին՝ պոլսահայ գրող, հրապարակախոս և լրագրող Հրանտ Դինքի կյանքը պատմող «Ակոսը» («Le Sillon») վեպի համար: Սա հեղինակի երկրորդ գիրքն է, որը լույս է տեսել 2018թ․ օգոստոսին։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

33-ամյա գրողը մրցանակը ստացել է նոյեմբերի 7-ին՝ Փարիզում։ Իր ելույթում նա նշել է, որ հիացած է Հրանտի գաղափարախոսությամբ և նրա մասին գիրք գրելու միտքը ծագել է հենց Դինքի կենսագրությունը ընթերցելիս։

«Դինքի քաղաքական դիրքորոշումը շատ հետաքրքիր էր։ Նրա նպատակը ոչ այնքան սեփական իրավացիությունը ապացուցելն էր, որքան մարդկանց առերեսումը, նրանց առաջընթացն ապահովելը», – նշել է Մանտոն։

Նյութի շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում