Ե՞րբ Մնջախաղի միակ թատրոնը կունենա հասցե

45 – ամյա Երևանի մնջախաղի պետական թատրոնը 15 տարի է ինչ գործում է Պատանի հանդիսատեսի թատրոնի նախասրահում: Ահա այստեղ է աշխատում և ստեղծագործում թատրոնը, որի համար սեփական տանիք ունենալու երազանքը դեռ անհասանելի է:

Նախորդ տարի, ՀՀ  մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը կարծես թե  շենքի խնդիրը վերջնականապես լուծեց՝  նախկին գրապալատի շենքի մի մասը հատկացվեց թատրոնին:

Ըստ ներկայացված նախագծի՝ թատրոնի լիարժեք աշխատանքի համար առաջարկվել էր շենքի հարկը բարձրացնել և մուտքը տեղակայել դրսի կողմից:

Սակայն գրապալատի շենքը հուշարձանի կարգավիճակ ունի և գործող նախարարը անընդունելի համարեց միջամտությունը:

Մանրամասները Հանրային հեռուստաընկերության պատրաստած հաղորդաշարում:

Մանրամասները՝ տեսանյութում