Թուրքիայում հոկտեմբեր ամսին լույս է տեսել թուրք գրող Սոլմազ Քյամուրանի «Ընկուզենի»(“Ceviz Ağacı”) վեպը, որտեղ պատմվում է Էդիրնեում հայ վարպետի կողմից կառուցված մի տան մասին, ուր 20-րդ դարի տարբեր ժամանակահատվածում ապրել են հայ, հրեա և թուրք ընտանիքներ:Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։
Ըստ գրքի սյուժեի` վարպետ Արտոյի տան բակում հսկա ընկուզենի է եղել: Վերջինս իր ընտանիքով 1915թ. Հայոց ցեղասպանությանը լքել է քաղաքը: Իսկ նրանցից հետո տանը բնակվել է մի հրեա ընտանիք, որը նույնպես ստիպված է եղել լքել Էդիրնեն 1934թ. Թրակիայի հրեական պոգրոմի ժամանակ: Լքված տունը, սակայն 3-րդ անգամ բնակեցվել է Բուլղարիայից ներգաղթած թուրք ընտանիքի կողմից: