
Հենրիխ Մխիթարյանն ու Grand Holding-ի համասեփականատեր, գործարար Միքայել Վարդանյանի դուստր Բեթթի Վարդանյանը նշանվել են: Այս մասին հայտնում է losarmnews.com կայքը:
Չնայած մամուլում արդեն քննարկվող լուրերին, Բեթթին ու Հենրիխն այդ մասին դեռ լռում են:
Ինչպես հաղորդում է աղբյուրը, Բեթթիի նշանադրության մատանին երևում է նաև օրերս Լոնդոնում կայացած ՀԲԸՄ-ի գալա-ընթրիքին:
Նշենք, որ այդ ընթրիքի ընթացքում Հենրիխը պարգևատրվեց Հայաստանի և աշխարհի երիտասարդության հանդեպ ցուցաբերած հետևողական մարդասիրական ջանքերի, ինչպես նաև՝ արժեքների պահպանման համար: