«Խորհրդային Հայաստանի երգիծական մամուլը 1920-ական թվականներին». Նոր հրատարակություն

Օրերս լույս է տեսել ԳԱԱ պատմաբան Համո Սուքիասյանի և Նարինե Երանոսյանի հեղինակած «Խորհրդային Հայաստանի երգիծական մամուլը 1920-ական թվականներին» գիրքը: Այն նվիրված է «Շեշտ», «Զուռնա», «Կարմիր մոծակ» երգիծաթերթերի հիմնադրման, ընթացքի, գրաքննական հալածանքի արդյունքում դրանց հրատարակության դադարեցման հանգամանքների բացահայտմանը: