Հասուն ԳԻՐ թողեք՝ կտրված ծառի մաշկի՝ Թղթի վրա. Արա Ալոյան

Մեր հերթական խորագրում ներկայացնում ենք ժամանակակից գրող-հրապարակախոս Արա Ալոյանին: Երիտասարդ գրողը իր խոսքում փորձել է ներկայացնել ու իր ընթերցողի հետ բաժնեկցել բոլոր այն դժվարությունները, որոնք հաղթահարելով այսօր շարունակում է զարգանալ հայ ժամանակակից գրականությունը:

Արա Ալոյանի գրչին են պատկանում ոչ միայն չափածո այլև արձակ գործեր: Հեղինակը հանդիսանում է թերս եզակի մասնկագիրներից մեկը՝ արդի գրականության մեջ:

Ինչ դժվարություններ ունի այսօր հայ ժամանակակից գրողը:

-Ժամանակակից գրողի շարքային քաղաքացու պես ունի սոցիալական մեծ դժվարություններ: Ավելին ասեմ, գրողի վիճակը, թերևս, ամենից մտահոգիչն է, գրողական համայնքը՝ ամենախոցելին է այն իմաստով, որ հասարակության կենսամակարդակի ընդհանուր վատ մակարդակը թույլ չի տալիս գրողին իրացնել իր գրքերը, որոնք հաց հանապազօրյայի միակ աղբյուրն են:Մասնագիտական առումով, ինչպես նշեցի արդեն, կա գրքի տպագրության, վաճառքի մեծ սղություն, ինչի պատճառներն ահա իմ թվարկած սոցիալական թշվառության համատեքստում են: Չէի կամենա խտացնել գույները, բայց կա այն, ինչ կա…

Ի դեպ, ինչ-որ իմաստով կարող եմ ինձ երջանիկ համարել, քանի որ տպագրված գրքերս որպես կանոն սպառվել են: Կարևոր է նաև կատարել նվիրատվություններ, անհրաժեշտ է գնալ դեպի ընթերցողը, որովհետև միայն այդ հաղորդակցության պայմաններում է ստեղծվում առողջ մթնոլորտ, այդկերպ ես բացահայտում քո գրականության հետևորդներին, բարեկամներին, որոնք հաճախ սատարում են քեզ, մղում նոր արարումների: Ես շնորհակալ եմ իմ գրքերը հովանավորած անձանց, ԱՄՆ-ում բնակվող սքանչելի հայրենասեր մարդկանց, Էլվիս Մադաթյանին, Արմենուհի Հաբեշյանին, սփյուռքի և Հայաստանի այլ ընկերներին, որոնք խրախուսել են, նպաստել նոր ձեռնարկների իրականացմանը: Եվ շնորհակալ եմ իմ ընթերցողներին իրենց ակնածուն, ուշադիր, սրտացավ վերաբերմունքի, հավատարմության համար

Ո՞րն է այն խորհուրդը, որը մշտապես փորձել եք փոխանցել ձեր ընթերցողին:

-Չկտրվել ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ. Գրական ոգուց՝ դա համարելով ապրելակերպի կենտրոնաձիգ ուժ: Դժվարությունները ևս մարտահրավերներն են, փորձաքննություն, որպեսզի կայանաս իբրև մշակութային ու մշակութաստեղծ Անհատ, հասարակություն, պետություն: Առանց արվեստի, մշակույթի կյանքը կնմանվեր միօրինակ տափաստանային կյանքի: Ամեն խնդիր՝ հաղթահարման մարտահրավեր է: Քննություն է կյանքի ու բարքի, հեղինակության ու պատվախնդրության, իմացության ու սխրանքի: Եթե քննություն չես տալիս, հաշվետու չես քեզ ու դիմացինին, ամեն ինչ անիմաստ է ու նույնիսկ վտանգավոր: Դպրոցներում, համալսարաններում, այլուր քննությունները, ստուգարքները հենց այս փիլիսոփայությամբ են պայմանավորված: Պատկերացնո՞ւմ եք, եթե բոլորին ընդունեին որևէ ԲՈՒՀ, հետո դիպլոմների կտային՝ ի վկայություն ուսումնառության ու Վերջ…

Ո՞ր տարիքից եք առավել հիմնավորված սկսկել զբաղվել գրականությամբ և երբ է առաջին անգամ հրատարակվել Ձեր հեղինակային ստեղծագործությունը կամ գիրքը:Առաջին բանաստեղծությունը, կարծեմ, ութ տարեկանում եմ գրել … Լուսնի մասին էր … ի դեպ հաջորդիվ՝ լուսնի, լույսի, գիշերվա կլիշեավորված դրվագները գերիշխել են իմ պոեզիայում, արձակ գործերում: Առաջին անգամ հրապարակայնորեն ներկայացել եմ Կանչի ընթերցողներին՝ նույն տարում դառնալով մրցանակակիր, իսկ հաջորդ տարի՝ Ռուբեն Սևակի անվան գրական ամենամյա մրցանակի դափնեկիր:Բանաստեղծություններիս անդրանիկ ժողովածուն տպագրվել է ուղիղ 20 տարի առաջ՝ 1998 թվականին և կոչվել է Լույս դառալուց առաջ…

Դասական գրողներից, ով  է եղել ձեզ համար իբրև պաթոս, ումից առավել՝ ոգեշնվել:
Կյանքի տարբեր շրջափուլերում ազդեցություն են թողել, տպավորել են տարբեր դասականներ, Վարուժանից մինչև Չարենց, համաշխարհային գրականության ներկայացուցիչներից՝ Սեն Ժոն Պերս, Եսենին, Բուկովսկի և այլն:


Ի՞նչ ուղերձ կհղեք երիտասարդ ստեղծագործողներին:Զերծ մնացեք գրամոլությունից, շատ գրեք, շատ ջնջեք, թողեք մարգարիտը՝ ծովեզերքին…Ու մեկ էլ՝ երբեք մի մեծամտացեք, մի դադարեք կարդալ, սովորել, լսել, մի վհատվեք քննադատությունից, համբերատար եղեք, վերլուծեք և հասուն ԳԻՐ թողեք՝ կտրված ծառի մաշկի՝ Թղթի վրա …….