
…Հարուստ, շատ հարուստ էր Ներսիսյանի աշխարհը: Նա միշտ իր աշխարհի հետ էր, այդ պատճառով միշտ ծանր, բազմախորհուրդ էր երևում հազարամյա ժայռի ու ծառի պես: Այդ աշխարհը բուն էր դրել մի հրաշալի մարդկային բյուրեղյա սրտի մեջ:
Ներսիսյան – մարդը այդ աշխարհի իսկական տերն էր: Բնության պարգև, աստվածային պարգև:
Հրաչյա Ներսիսյանը աստվածային էր:
Մարտիրոս Սարյան