Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նոր տնօրեն ունի

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հրամանով Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նույն թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը:

Նշենք, որ  Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենն էր Տիգրան Վիրաբյանը:  Երևանի ավագանու հոկտեմբերի 29-ի նիստում նշանակվեց  քաղաքապետի տեղակալ: