Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի բեմում հոկտեմբերի 28-ին հանդես եկան Աբելյան Արվեստի դպրոցի սաները՝ << Երազանք փնտրելիս>> բեմադրությամբ: Ոչ միայն ստեղծագործական խումբն էր ոգևորված, այլև հանդիսատեսը դալիճից հեռացավ մեծ բավականություն ստացած:
citylife.amի թղթակիցը ևս հետևել էր ներկայացմանը, իսկ թատրոնի ճեմասրահում հասցրել էր ճեպազրույցներ ձայնագրել դերասաններից:
<<Թեև հանդիսատեսը գոհ էր իմ ելույթից սակայն, ես ինձ համար կարող եմ ասել, որ ունեյի ավելիին հասնելու հնարավորություն և կարողություն>>: Այսպիսի գնահատական տվեց իր իսկ խաղի մասին երիտասարդ դերասան, Աբելյան արվեստի դպրոցի սան Անժելա Միրզոյանը:
Անկախ հնչած ինքնաքննադատական խոսքերից, սաները մեկ հարցում համակարծիք են. նրանցից յուրաքանչյուրը համոզված է, որ Աբելյան դպրոցը մասնագիտական հմտություններից բացի՝ սաների մեջ դաստիարակում ու կրթում է մարդկային լավագույն որակներն ու ժամանակի հետ քայլելու կյանքի հմտություններ:
Աբելյան դպրոցի հիմնադիր և տնօրեն Աբել Աբելյանն էլ համոված է, որ այս դպրոցի սաները ո՛չ մարդակյին և ո՛չ էլ մասնագաիտական որակներով չեն զիջում այլ բուհերի ուսանողներին:
<< Ես համոզված եմ, որ նրանք կայացել են որպես դերասանները և հետագայում կարող են հասնել ավելիի >>,- ի պատասխան մեր հարցին` համեմատության համար շեշտեց դպրոցի հիմնադիր, ռեժիսոր, դերասան և պրոդյուսեր Աբել Աբելյանը:
Երիտասարդ դերասան Գուրգեն Ղարիբյանն էլ անկեղծացավ, չբացառելով սակայն, որ կարող էր ավելին. << Ընդհանուր գոհ եմ իմ խաղից, չնայած կարծում եմ, որ կարող էի ավելի լավ ներկայացնել կերպարս >>:
Ելենա Սայանի կարծիքն առավել համարձակ հնչեց. Պարմինուհին չվարանեց գնահատակններ հնչեցնել սեփական խաղի ու ղախընկերների մասին:
<<Իմ կարծիքով իդելական էր. Կարևորը դերասանն ինքը պետք է իր խաղից գոհ լինի, եթե ինքը զգում է, որ լավ է խաղացել, ուրեմն հանդիսատեսը ևս գոհ կլինի >>:
Հնչած համարձակ կարծիքների կողքին առավել համեստ մեկնաբանություն տվեց իր խաղի վերաբերյալ Լևոն Գիգոյանը: Նա կարծում է, որ . << Ես խաղացել եմ սպասելիքների չափով >>:
Հովհաննես Սադոյանը խոստավանեց, որ իր ընկճվածության պատճառով չի կարողացել հավուր պատշաճի ներկայանալ: Այդպիսով փորձեց մեկնաբանություններից խույս տալ:
Ի տարբերություն խաղընկերների համարձակ կարծքիների՝ Միլենա Զաքարյանը համոզված է, որ հուզմունքի պատճառով չկարողացավ իր կերպարը ներկայացնել այնպես, ինչպես կցանկանար:
Դարբինյան Նարեկը բոլորին նույն գնահատկանը տվեց ՝ բոլորս էլ լավ ենք խաղացել:
Եղիշյան Ստեփան ասում է, որ իր խաղից հաճույք է ստացել, ուստի և գոհ է ներկայացման ընթացքից: << Աբելյան արվեստի դպրոցն ինձ տվել է այն ամենն ինչի մասին ես երազել եմ մինչ այնտեղ ընդունվելը>>,- իր եզարափակեց պաանի ստեղծագործը:
Չքոլյան Վարդինեն էլ ասում է, որ փորձերի ժամանակ չի կարողացել հաղթահարել, սակայն այսօր իր բեմական խնդիրը կարողացավ լուծել ու խաղը կայացավ:
Բարոյան Տիգրան էլ մեկ արտահայտությամբ բնութագրեց իր խաղը. << Լավ էր, շատ լավ>>:
Ամենաերկչոտ, բայց գրավիչ դերասանուհի Օռնելա Կարապետյանը նույնքան հուզված էր մեզ հետ զրուցելիս, որքան և ներկայացաման ժամանակ.
<< Ահավոր շատ հուզված էի, բայց բեմի վրա բոլոր վախերս անցան >>:
Անդրադարձը՝ Հասմիկ Գասպարյանի