
Աբելյան արվեստի դպրոցի ռեժիսուրայի և դերասանական խմբերի սաները հրաժեշտ տվեցին հարազատ կրթօջախի՝ ստեղծագործան իրենց ճանապարհին պահելով բոլոր այն հորդորներն ու խորհուրդները, որոնք ստացել են իրենց մանկավարժներից: Ուսանողների խոսքով դպրոցը իրենց առօրյայի մի մասն է դարձել և դժվար կլինի, սակայն համոզված են, որ կապը կպահպանեն ինչպես դպրոցի, այնպես էլ՝ անմիջապես մանկվարաժների հետ:
Աբելյան դպրոցի հիմնադիր և տնօրեն ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր Աբել Աբելյանն էլ պակաս հուզված չէր:
Հեռուստատեսային և կինոարտադրության ոլորտում իր բացառիկ ներդուրմն ունեցող Աբել Աբելյանն ավելի քան տասը տարի է ինչ տարբեր տարիքի ու մասնագիտության տեր մարդկանց համար բացահայտում ու սովորեցնում է կապույտ էկրանի արվեստն ու կինեմատոգրաֆիական հմտությունները:
Դպրոցի ստեղծագործական խումբը բարի երթ ու հաջողություններ է մաղթում իր սիրելի սաներին: