Հայաստանը երկիր է այնպիսի պատմությամբ, որ կարող է ողողել ձեզ. The New York Times պարբերականը անդրադարձել է Հայաստանին

Ամերիկյան The New York Times պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում «Արմենիա» ցուցադրությանը՝ այն վերնագրելով՝ «Կատարյալ գեղեցկություն․ Մետրոպոլիտենի Հայաստան ցուցադրությունը մեկն է դարերի համար»։

Հոդվածում անդրադարձ է կատարվում Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, երբ հիմնականում երիտասարդները դուրս եկան փողոցներ՝ կարմիր, կապույտ ու նարնջագույն փուչիկնեչով, մյուսներն իրենց սմարթֆոներով նայում էին այդ այդ –ժամանակ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանին, ով քայլում էր Հայաստանի կենտրոնական փողոցներով։

«Հայաստանը երկիր է այնպիսի պատմությամբ, որ կարող է ողողել ձեզ։ Այս գարնանը մենք հասկացանք, որ նրա ապագան կարող է լինել նույնքան իրադարձություններով լեցուն, որքան ապագան, որը այն դարձնում է պատեհ պահ «Հայաստան» ցուցադրության համար՝ արվեստի ձեռագրեր, կրոնական արտեֆակտներ, որոնք ավելացնում են զարմանալի գլուխներ նրա դրամատիկ պատմությանը»,-ասվում է հոդվածում։

Հոդվածում ներկայացվում է Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ 3-րդ թագավորը, քրիտոնեության ընդունումը, ցուցադրության ցուցանմուշների պատմությունը։

Նյութին կարող եք ծանոթանալ սկզբնաղբյուր կայքում